Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Մենաշնորհատեր ՌԱՕ ԵԷՍ-ի քաղաքականությունը ՀՀ-ում և ՌԴ-ում կտրուկ տարբերվում է

Մենաշնորհատեր ՌԱՕ ԵԷՍ-ի քաղաքականությունը ՀՀ-ում և ՌԴ-ում կտրուկ տարբերվում է
01.06.2015 | 14:59

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն (ՀԷՑ) «առաջարկում» է բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը՝ դա հիմնավորելով «ֆինանսական դժվարություններով»: Պատճառներից մեկը «Հրազդանի ՋԷԿ»-ից «թանկ» էլեկտրաէներգիայի գնումն է: «Հրազդանի ՋԷԿ»-ից բարձր գնով (անցյալ տարի՝ 1 կՎտ.ժ-ը՝ 49,2 դրամ) էլեկտրաէներգիան ստիպված գնում են՝ գեներացնող այլ կայաններից մատակարարումների հարկադիր կրճատման ժամանակաշրջանում: Կարծես երկաթե տրամաբանություն է: Սակայն ներկայացնենք անցյալ տարվա ընթացքում Ռուսաստանում և Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքի տվյալները: Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության ընդհանուր ծավալում ՋԷԿ-երի մասնաբաժինը կազմել է 42 %: Թվում է՝ փոքր ցուցանիշ չէ: Սակայն Ռուսաստանում ՋԷԿ-երի «թանկարժեք» էլեկտրաէներգիայի ծավալն ավելին է՝ 72 %: Դատելով այս տվյալներից, մեր հյուսիսային հարևանի մոտ գները պետք է չափազանց բարձր լինեին: Սակայն ռուսական սակագինը, միջին աշխատավարձի հարաբերակցությամբ, բավական ընդունելի է: Ռուսաստանում էլեկտրաէներգիայի սակագինը տարբերակված է ինչպես շրջանների, այնպես էլ խոշոր բաժանորդների համար: Համեմատության համար դիտարկենք Մոսկվա քաղաքը, որը համարվում է աշխարհի ամենաթանկ մայրաքաղաքներից մեկը: Մոսկվայում էլեկտրաէներգիայի սակագինը 1 կՎտ.ժ-ի համար 4,68 ռուբլի է: Միջինը 61000 ռուբլի աշխատավարձով մոսկվացին կարող է ավելի քան 13 հազար կՎտ.ժ էլեկտրաէներգիա ստանալ: Իսկ Հայաստանում միջինը 176300 դրամ աշխատավարձ ստացող բնակիչը կարող է շուրջ 4200 հազար կՎտ.ժ գնել: Այսինքն՝ Մոսկվայի բնակչից 3 անգամ պակաս:
Իրականում տարբերությունն ավելին է՝ հաշվի առնելով աշխատավարձից գանձվող պարտադիր հարկերի անհավասարաչափությունը: Մոսկովյան բնակարաններում, որտեղ ստացիոնար էլեկտրական օջախներ և էլեկտրական ջեռուցիչներ են տեղադրված, կիրառվում է նվազեցված՝ 0,7 գործակից, այսինքն՝ 30 %-ի չափով զեղչ: Մեկ ամիս անց Ռուսաստանում նույնպես բնակչության համար էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա, բայց 8 %-ից ոչ ավելի: Իսկ ահա Հայաստանում ՀԷՑ-ն առաջարկում է ցերեկային սակագինը բարձրացնել 31,4 %-ով, իսկ գիշերայինը՝ 20,5 %-ով: Կամքից անկախ «բարի» մենաշնորհատիրոջ կերպար է ստեղծվում՝ Ռուսաստանում, և «չար» մենաշնորհատիրոջ՝ Հայաստանում: Իրականում միևնույն գրասենյակն է: Հայտնի է, որ ՀԷՑ-ի սեփականատերը «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերությունն է՝ ամենազոր «Ռոսիա ԵԷՍ»-ի դուստր ձեռնարկությունը: Ընկերությունը նույնն է, բայց քաղաքականությունը կտրուկ տարբերվում է:

Դիտվել է՝ 811

Մեկնաբանություններ